Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Հանրապետություն ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում նեղ կազմով հանդիպում են սկսել: Այս մասին հայտնում է «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը:
Դրան նախորդել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը Ադրբեջանի նախագահի նստավայրում, որտեղ Վենսի պատվին պատվո պահակախումբ է կազմվել և հնչել են երկու երկրների օրհներգերը:
Սպասվում է, որ Ալիևն ու Վենսը նաև ընդլայնված կազմով հանդիպում կանցկացնեն երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ բանակցությունների արդյունքում հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

















