Ապրիլի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի՝ քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում նախատեսված են Սենայի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։