Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման:
ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան:
Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։

















