Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա ոչ մի բան չի փոխում, ինքը մեր հայրենակիցն է»,- ասաց նա։
Սիմոնյանը վստահ չէ, որ Բաքվից ցուցադրվող տեսարանների պարագայում միջազգային որևէ դատարան կամ գործիչ կարող է դրական գնահատական տալ, թե Ադրբեջանում ընթացող դատավարությունն իրավական ուժ ունի։