Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
Վերջիններս ձերբակալվել են:
















