Իրան-ի զինված ուժերը վաղուց են սպասում ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Ի պատասխան Թրամփի վերջին սպառնալիքների՝ ցամաքային գործողության կամ իրանական հողի յուրաքանչյուր թիզ օկուպացիայի վերաբերյալ, որը, անշուշտ, այլևս պարզապես ցանկություն չէ, մենք հայտարարում ենք. իսլամի պաշտպանները վաղուց են սպասում նման գործողությունների՝ ապացուցելու համար, որ դրանց արդյունքը կլինի միայն ագրեսորների ամոթալի գերեվարումը, մասնատումը և անհետացումը, և որ ամերիկացի հրամանատարներն ու զինվորները կդառնան Պարսից ծոցի շնաձկների հիանալի կեր», — ասվում է Իրանի պետական հեռարձակողի կողմից մեջբերված հայտարարության մեջ։

















