ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանը պետք է դադարեցնի իր գոյությունը»: Նա այս մասին գրել է Truth Social-ում։
«Ինչո՞ւ պետք է հանրապետականները ցանկանան, որ «Ամերիկայի Ձայնը»՝ դեմոկրատների խոսափողը, շարունակի գոյություն ունենալ։ Սա ձախերի համար լիակատար աղետ է: Ոչ մի հանրապետական չպետք է քվեարկի դրա պահպանման օգտին»,-գրել է Թրամփը։