• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
24/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Ամերիկյան պարադիգմի վերափոխումները և հայկական հեռանկարը». Արմեն Գևորգյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
05/03/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Ամերիկյան պարադիգմի վերափոխումները և հայկական հեռանկարը». Արմեն Գևորգյան

Այլընտանքային նախագծեր խումբը սկսում է մաս-մաս հրապարակել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերլուծությունը՝ աշխարհում կատարվող կտրուկ շրջադարձերի մասին: Հոդվածաշարի առաջին մասը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Փաստացի, աշխարհում ամերիկյան գլոբալ դիրքավորման պարադիգմը փոխվում է. ամերիկյան հեգեմոնիան կարող է ապահովվել երկու հիմնական մեխանիզմներով՝ ուժեղացնելով գերակայության տնտեսական լծակները (դոլարի ամրապնդում, հիմնական տրանսպորտային և լոգիստիկ ուղիների նկատմամբ վերահսկողություն, հանքային ռեսուրսների լայնածավալ հասանելիություն) և արտաքին խաղացողների մուտքով ամերիկյան շուկա (սակագնային քաղաքականություն):

Այս բանաձևը ենթադրում է հրաժարում աշխարհում արտաքին ռազմական ներկայությունից և փափուկ ուժի գործիքակազմից. երկուսն էլ չափազանց թանկ են։

Մենք գործ ունենք ոչ թե մի իրավիճակի հետ, երբ ամերիկյան նոր վարչակազմը հրաժարվում է ամերիկյան հեգեմոնիայի հիմնարար գաղափարից, այլ, ընդհակառակը, ստեղծվում է իրավիճակ, երբ բոլորը պետք է ընդունեն և առաջնորդվեն ամերիկյան խաղի նոր կանոններով։ ԱՄՆ-ն իր գերիշխանության նոր պարադիգմի շրջանակներում ելնելու է նրանից, որ աշխարհում նրա տնտեսական շահերը կարող են ոչ միայն կանգնեցնել պատերազմներ, այլև՝ կանխել նորերը։

Ամերիկյան վերակառուցման  անհրաժեշտությունն անմիջապես չի առաջացել. այն իր էվոլյուցիան սկսեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո և անցավ այնպիսի ներքին ցնցումների միջով, ինչպիսիք են 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունները, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը և անսանձ լիբերալ-միգրացիոն մոլագարությունը: Ակնհայտ դարձավ, որ ռազմական ուժի միջոցով աշխարհին տիրելն ոչ տեղին է, ոչ՝ պրակտիկ չէ, և ամենակարևորը՝ անարդյունավետ է (դրա վառ ապացույցն են Իրաք և Աֆղանստան ներխուժման արդյունքները, ուկրաինական ճակատում առկա իրավիճակը), իսկ աշխարհում փափուկ ուժի համար հատկացված միլիարդավոր դոլարները չեն ավելացրել ԱՄՆ-ի ճանաչումն ու ազդեցությունը։

Կարելի է ենթադրել, որ ամերիկյան ռազմական ներկայությունն այսուհետ պայմանավորվելու է ոչ թե դաշնակցային և գործընկերային պարտավորություններով, այլ՝ կոնկրետ տնտեսական շահերով, ինչպես նաև Միացյալ Նահանգների անվտանգությանն ուղղված կոնկրետ սպառնալիքներով։ Այդպիսին է, օրինակ, պայքարը Մեքսիկայից անօրինական միգրացիայի և նարկոթրաֆիքի դեմ կամ առանցքային տրանսպորտային, լոգիստիկ ուղիների նկատմամբ ռազմավարական վերահսկողության կորստի վտանգը։ Ամերիկյան նոր քաղաքականության երկու առանցքային ասպեկտներն են.

ա. Այլ պետությունների համար Միացյալ Նահանգներից ակնկալվող անվտանգության երաշխիքներն այսուհետ ունենալու են շատ բարձր և հստակ գին, որը և պայմանավորելու է նրանց նոր կախվածության աստիճանն ԱՄՆ-ից։

բ. Միացյալ Նահանգները ձգտելու են աշխատել ահռելի գումարներ ուրիշների պատերազմների վրա՝ իրենց ռազմարդյունաբերության համար ապահովելով բազմամիլիարդանոց գործարքներ։

Իհարկե, լինելու են նաև բացառություններ, որոնք նույնպես ենթադրելու են տնտեսական պրագմատիզմ։ Օրինակ՝ Իսրայելի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ Գազայում նոր Միջերկրածովյան ռիվիերայի կառուցման դիմաց, ինչպես նաև հնդկաարաբական տրանսպորտային երթուղու անցկացումը՝ Հնդկաստանից Եվրոպա և ԱՄՆ։

Աշխարհաքաղաքական հանգույցների լուծում.

Թրամփի ընտրությունը կանխատեսելի անակնկալ էր. ո´չ Եվրոպայի մեծ մասը, ո´չ նեոլիբերալ Ամերիկան, ոչ էլ նույնիսկ նրա հարևանները չեն մտահոգվել և չեն մշակել կամ դիտարկել Թրամփի ընտրվելու դեպքում իրադարձությունների ընթացքի բոլոր հնարավոր տարբերակները: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ներկա պատմական պահին որոշումները, հատկապես Եվրոպայում, կայացվում են պոստֆակտում և առանց ռազմավարական հեռատեսության։

Գլխավորի մասին.

 Ուկրաինան այլևս ոչ թե պատճառ է, այլ՝ պատրվակ ավելի լայնածավալ քննարկումներ սկսելու համար, որոնք դուրս են գալիս կոնկրետ տարածաշրջանից։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը բարձր ինտենսիվությամբ զարգացնելու են միջպետական ​​երկխոսությունն ու հարաբերությունները՝ ընդգծելով երկկողմ բաղադրիչի առաջնահերթությունը։ Տրամաբանական է ենթադրել, որ մոտ ապագայում նման քննարկումների միջոցով լուծումներ են փնտրելու նաև վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված առանցքային աշխարհաքաղաքական հանգույցների համար։

1.  Առաջին նման հանգույցը հենց Եվրոպան է։ Այս համատեսքտում նա ինքն է դառնում սակարկության և բաժանման առարկա։ Սա արդեն հանգեցրել է եվրոպական ինքնամտածողության առանցքային փուլի՝ իր ինքնության և նշանակության, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ։ Չի կարելի բացառել շահերի նոր տարածաշրջայնացումը, օրինակ՝ «Բալթյան կոալիցիայի», «Դանուբյան համաձայնագրի», «հին աշխարհի» ձևաչափերում, ինչպես նաև ազգային ինքնիշխանության և պատասխանատվության վերածնունդը։

Անվտանգության նոր ճարտարապետության, ինչպես նաև եվրասիական-ատլանտյան տարածքում փոխզսպման արդյունավետ համակարգի որոնումը կխթանի ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի նոր դերի և գործառույթների շուրջ երկխոսությունը։

Եվրոպայում խաղաղության մասին․

  1. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցուցադրում են Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը։

 Չինաստանը նույնպես կմիանա խաղաղության համառ կոչերին և ի վերջո երեքին էլ կմիավորի գլոբալ հարաբերությունների «վերաձևման» այսպես կոչված խաղաղարար նախաձեռնությունը։ Մինչդեռ նեոլիբերալ Եվրոպան Զելենսկու հետ միասին կդիմադրի խաղաղության աշխարհաքաղաքական միտումին։ Այս համատեքստում բարենպաստ պայմաններ կստեղծվեն երեք հսկաների համագործակցության և երկխոսության համար, իսկ Ռուսաստանը կպնդի Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակելու օգտին, քանի դեռ չի ստացել առավել շահավետ արդյունքներ։ Չի կարելի բացառել, որ ԱՄՆ կարող է օգուտ քաղել ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումից, այնպես էլ՝ Ուկրաինայում պատերազմի շարունակականությունից։ Իսկ Եվրոպայի համար որոշակի առումով կա «ռազմավարական անհեռանկարայնություն»։

2․ ԱՄՆ-ի համար այժմ ռազմավարական երկխոսության գլխավոր առաջնահերթությունը պարզունակ տնտեսական պրագմատիզմն է։ Այդ պատճառով Ուկրաինայի հետ հարաբերություններում բարձրացվում է հազվագյուտ մետաղների հարցը, Գազայի հատվածում խաղաղությունը կապվում է մերձավորարևելյան ռիվիերա ստեղծելու ծրագրի հետ, առաջին պլան է մղվում Պանամայի ջրանցքի վերահսկողության հարցը, ինտեսիվորեն առաջ են մղվում պաշտպանիչ մաքսատուրքերը։ Այս հարցերի շուրջ կարելի է գտնել խոստումնալից լուծումներ՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ, արաբական աշխարհում, Հնդկաստանում, այլ կերպ ասած՝ գլոբալ հարավում։ Իսկ Եվրոպան՝ նեոլիբերալիզմի, բաց սահմանների, կանաչ տնտեսության և հակառուսական օրակարգով Թրամփի համար առաջնահերթություն չէ։ Հենց հիմա այն պահն է, երբ ազդեցության բոլոր առանցքային կենտրոնները կկարողանան մշակել և ամրագրել իրենց ռազմավարական առաջնահերթությունների իրականացման նոր և հատուկ երաշխիքները՝ առաջին հերթին տրանսպորտի, նյութատեխնիկական ապահովման և ռեսուրսների հնարավորությունների վերաբերյալ։ ԱՄՆ-ի համար կա նաև դոլարի գերակայությունը պահպանելու խնդիր՝ կապված արևմտյան ակտիվ պատժամիջոցների քաղաքականության հետ․ ԱՄՆ արդեն հասկանում է, որ այս պահին տեղի է ունենում կամ հեռացում այս պրակտիկայից, կամ սրվում է ապադոլարացման գործընթացը։ Միջազգային հաղորդակցության հիմնական գործիքը դառնում են անձնական կապերն ու հարաբերությունները, և դրանց վրա հիմնված վստահությունը։ Միջպետական հարաբերությունների ավանդական դասական մեխանիզմները կօգտագործվեն արդեն իսկ ընդունված որոշումները պաշտոնականացնելու համար։

3․ Կան աշխարհաքաղաքական հանգույցներ, որտեղ «վերաֆորմատավորման» մասնակիցները լուծումներ գտնելու համար պետք է ներգրավեն երրորդ երկրների։

Օրինակ. Մերձավոր Արևելքը, որտեղ Իսրայելի հարաբերությունները մուսուլմանական աշխարհի, մասնավորապես՝ Թուրքիայի հետ, մնում են առանցքային, Պաղեստինի անկախության խնդիրը, որի լուծմանը կխոչընդոտեն իսրայելական վերնախավի ավելի ու ավելի ակնհայտ հավակնությունները՝ Մեծ Իսրայելի գաղափարն իրագործելու հարցում։ Հենց այս հանգույցում կան խնդիրներ․

⁃ Սիրիան և նրա տարածքային ամբողջականության պահպանումը

⁃ Քրդերի և նրանց ազգային պետության խնդիրը

⁃ Իրանի միջուկային ծրագիրը

⁃ Թյուրքական էքսպանսիայի և Թուրքիայի աճող հավակնությունները։

Մեկ այլ հանգույց է Աֆրիկյան մայրցամաքը: Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի ազդեցության նվազումը և Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության աճը կպահանջեն սկզբունքորեն ընդունել վերջին երկու պետությունների ներկայությունը և նրանց դերակատարման նշանակությունը։

Ասիական հանգույց. Թայվանի երկընտրանքը և Հյուսիսային Կորեայի հրթիռները։ Ինչպես կանխատեսել էի իմ «Նոր աշխարհ առանց կանոնների» հոդվածում (2022, ապրիլ), իրականությունն այն է, որ մրցակցության հիմնական մեգատարածություններ են դառնում Արկտիկան և տիեզերքը»:

Tags: Արմեն ԳևորգյանԽՍՀՄTribune.amԱՄՆամերիկյան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից
Հասարակություն

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

23/07/2025
Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին
Իրավունք

Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

23/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան
Քաղաքականություն

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը
Քաղաքականություն

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
Քաղաքականություն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

23/07/2025
«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան
Իրավունք

«Կառավարությունը պարտավոր է կատարել ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշումը, որը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մասն է». Տարոն Սիմոնյան

23/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

«Զվարթնոց»-ում ձերբակալվել է օտարերկրացի տղամարդ․ հետախուզվում էր Իրանի իրավապահների կողմից

23/07/2025
Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

Հյուսիսային պողոտայում երեխան կորցրել էր ծնողներին

23/07/2025
«Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1,500-ը, ևս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը». Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ». Փաշինյան

23/07/2025
Բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ. Կառավարության արձագանքը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը

Periodista Digital կայքի հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ. ՀՀ կառավարություն

23/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.