Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել, կան տուժածներ: