Ուրբաթ Օմանում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները կկենտրոնանան բացառապես Թեհրանի միջուկային ծրագրի վրա և չեն անդրադառնա նրա հրթիռային ծրագրին, հաղորդում է Reuters-ի լրագրողը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում նշել էր, որ Իրանի հետ բանակցությունների արդյունավետությունը, ի թիվս այլ բաների, կախված կլինի բալիստիկ հրթիռների հեռահարության և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ որոշումներից։
«Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Օմանում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները կկենտրոնանան բացառապես Իրանի միջուկային ծրագրի վրա և չեն ներառի նրա հրթիռային ծրագիրը», — գրել է Reuters-ի լրագրողը X սոցիալական մեդիա հարթակում։

















