ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանի դեմ հարվածների վերսկսումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։
«Գերագույն հրամանատարի հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը հետագայում նվազեցնելու համար», — ասվում է հրամանատարության X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ։
Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանի դեմ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն է։ Իրանի զինված ուժերը հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների դեմ պատասխան հարվածների մասին, իսկ Իրանի իշխանությունները մեղադրել են Վաշինգտոնին հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։
