Ժնևում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել մաքսատուրքրեի նվազեցման հարցում. Կողմերը պայմանավորվել են 90-օրյա առևտրային հաշտության շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ այդմ՝ ԱՄՆ-ն չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը 145%-ից կնվազեցնի մինչև 30%, Չինաստանն ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերը 125%-ից կնվազեցնի մինչև 10%: Այս ռեժիմը կգործի մայիսի 14-ից սկսած՝ 90 օր։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Պեկինը չեն ցանկանում խզել երկրների միջև տնտեսական հարաբերությունները։