ԱՄՆ-ն գաղտնի կերպով մոտ 6000 Starlink արբանյակային կապի տերմինալ է ուղարկել Իրանում բողոքի ցույցեր անցկացնողներին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով մի քանի ամերիկացի պաշտոնյաների։
Տերմինալները տրամադրվել են այլախոհներին թույլ տալու համար շարունակել օգտվել ինտերնետից, այն բանից հետո, երբ Թեհրանը սահմանափակել է ինտերնետ հասանելիությունը։ Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն Starlink է ուղարկել Իրան։
Պետդեպարտամենտը գնել է 7000 տերմինալ, որոնց մեծ մասը հունվարին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել Իրան որոշ տերմինալներ ուղարկելու ծրագրի մասին, սակայն պարզ չէ, թե արդյոք այս քայլը ուղղակիորեն համաձայնեցված է եղել նրա հետ։

















