ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզու վրա՝ առանց որևէ վնաս հասցնելու ենթակառուցվածքներին, ասել է Իրանի Հորմոզգան նահանգի փոխնահանգապետ Ահմադ Նաֆիսին։
«Քեշմ կղզու վրա ԱՄՆ-ի հարձակումը որևէ վնաս չի հասցրել բնակելի թաղամասերին կամ ենթակառուցվածքներին», — Նաֆիսիի խոսքերն է մեջբերել իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ կղզում լսվել են հինգ կամ վեց պայթյունների ձայներ։

