ԱՄՆ-ն հասկանում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ստանա ռուսական կողմի համաձայնությունը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք կարծում ենք, որ շատ լավ դիրքում ենք։ Իհարկե, մենք պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերը համաձայնեցված են:
Եվ, իհարկե, մենք պետք է հասնենք նրան, որ այս պատերազմում մյուս կողմը՝ Ռուսաստանը, նույնպես համաձայնվի նրանց հետ»,-ասել է Լևիթը լրագրողներին։

















