ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել և որևէ օգնություն չի ցուցաբերել Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակմանը։
«Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք չենք մասնակցում Իրանի վրա հարվածներին, և մեր գերակա խնդիրն է պաշտպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում։ Իսրայելը մեզ ասել է, որ այդ գործողություններն անհրաժեշտ են իր ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերը պաշտպանելու և մեր տարածաշրջանային գործընկերների հետ սերտ կապը պահպանելու համար։ Թույլ տվեք հստակ լինել՝ Իրանը չպետք է հարձակվի ԱՄՆ շահերի կամ անձնակազմի վրա», – շեշտել է նա։