ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հինգշաբթի օրը Օմանի ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա՝ ամերիկյան ռազմածովային շրջափակումը չպահպանելու համար։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նոյեմբերի 26-ին Օմանի ծոցում շարքից հանել է առևտրային նավ, այն բանից հետո, երբ դրա անձնակազմը, չնայած բազմիցս նախազգուշացումներին, փորձել է խախտել ամերիկյան ռազմածովային շրջափակումը՝ մեկնելով իրանական նավահանգստից», — ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
ԱՄՆ ռազմական ինքնաթիռը հարվածել է Պալաուի դրոշի ներքո նավարկող Pacific Archer-ին։ Նրա անձնակազմը չի տուժել, հաղորդում է CENTCOM-ը։
Հրամանատարության տվյալներով՝ բեռնատար նավը փորձել է անտեսել շրջափակումը՝ Իրանի Բանդար Աբբաս նավահանգստից դուրս գալուց հետո։

