ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին:
Վաշինգտոնում ելույթ ունենալով «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, Վենսը հիշեցրել է, որ վերջերս այցելել է Հայաստան և Ադրբեջան:
«Մենք շնորհակալ ենք Ձեր գործընկերության համար, մասնավորապես, ես նկատի ունեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որոնց հետ հանդիպել եմ անցած շաբաթ: Շնորհակալություն բոլորիդ, որ սա հնարավոր դարձրեցիք և ցույց տվեցիք, թե ինչի կարելի է հասնել իրական առաջնորդության միջոցով։ Երբ դուք մի կողմ եք դնում զենքն ու ավերածությունները և ներդրումներ եք կատարում մարդկանց և բարգավաճման մեջ, կարելի է մեծ բաների հասնել։ Այսպիսով, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ երկուսիդ էլ ձեր աշխատանքի համար»,-նշել է նա։

















