Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա ականանետային հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Նշվում է, որ տեղեկացված աղբյուրները հունիսի 23-ին հայտարարել են Սիրիայի արևմուտքում Հասաքեի նահանգի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման մասին։ Աղբյուրները նաև նշել են, որ հարձակումից հետո ռազմակայանի գլխավոր մուտքի մոտ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ։
Արաբալեզու Al Maalomah լրատվական կայքը ևս հայտնել է, որ Հասաքեից հյուսիս-արևմուտք գտնվող Կասրաք բազայում տեղակայված ԱՄՆ ուժերը առավոտյան անմիջականորեն թիրախավորվել են անհայտ աղբյուրից արձակված ականանետով։
Ամերիկյան կողմը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։
ԱՄՆ ուժերը մի քանի ռազմակայան ունեն Սիրիայում, մասնավորապես Հասաքեի և Դեր Զորի նահանգներում։