«The New York Times»-ը գրում է, որ եվրոպացի առաջնորդներն անցյալ շաբաթ արտակարգ ընթրիքի ժամանակ մշակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հակազդելու գաղտնի ծրագիր։
«Դա ենթադրում է Թրամփի ապագա սադրանքների ժամանակ հանգստության պահպանում, պատասխան մաքսատուրքերի սպառնալիքներ և, ըստ պաշտոնյաների, կուլիսներում աշխատանք, որպեսզի Եվրոպան ռազմական եւ տնտեսական առումով պակաս կախվածություն ունենա իր ավելի ու ավելի անվստահելի դաշնակիցից»,-նշում է հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ եվրոպական երկրները, ի թիվս այլ բաների, համաձայնել են աշխատել առևտրային հարաբերությունների դիվերսիֆիկացման, իրենց զինված ուժերի կատարելագործման և իրենց երկրների ամերիկյան տեխնոլոգիաներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

















