Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Կատարի Պետության դեսպան Շեյխ Մեշալ բին Համադ Ալ Թանիի հետ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև համագործակցության խորացման նպատակով տնտեսական դիվանագիտության նախաձեռնությունների զարգացման կարևորությունը։

















