ԱՄՆ-ը և դաշնակիցները Իսրայելին և Իրանին ազդանշան են հղել այն մասին, որ ոչ ոք չպետք է գնա հետագա թեժացման։ Այս մասին «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների ժամանակ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ։ Վերջին մի քանի օրերին մենք մշտական շփումներ ենք պահպանում տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գործընկերների հետ»,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները «համակարծիք են, որ ոչ ոք չպետք է ձգտի թեժացման»։
«Մենք դիվանագիտական կապեր ենք պահպանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ այդ ազդանշանն ուղիղ հասցնելով Իրանին։ Մենք այդ ազդանշանն ուղիղ հասցնում ենք Իսրայելին»,- նշել է Բլինքենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ապահովել Իսրայելի անվտանգությունը, և որ դա «անսասան է»։
«Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելին ահաբեկիչների և նրանց հովանավորների գրոհներից, այնպես, ինչպես կշարունակենք պաշտպանել մեր զորքերը»,- նշել է Բլինքենը։ Նրա խոսքով՝ հետագա գրոհները կսպառնան «վտանգավոր հետեւանքներով, որոնք ոչ ոք չի կարող կանխատեսել կամ լիովին վերահսկել»։