ԱՄՆ-ն Կիևի հետ քննարկում է Ռուսաստանի Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հեռահար նպատակները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
Նա նշել է, որ «Ռուսաստանը՝ պատասխանելու համար, փոքր թվով ուժեր է տեղափոխում Կուրսկ»։ «Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ Ռուսաստանը դժվարությամբ է արձագանքում, և կարելի է տեսնել Ուկրաինայի որոշ հաջողություններ այս հարցում»,- ասել է Ռայդերը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին էլ հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Կուրսկի շրջանում վերահսկում են ավելի քան 1260 քառակուսի կիլոմետր տարածք և 93 բնակավայր։
Օգոստոսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը սահմանամերձ տարածքների ռազմական անվտանգության համակարգող խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանում կստեղծվեն «Բելգորոդ», «Կուրսկ» և «Բրյանսկ» ռազմական խմբավորումներ։ Նա չի հստակեցրել, թե ովքեր են դրանք ղեկավարելու։