Աճառյան փողոցում բավական տևական ժամանակ է, ինչ խրամուղիները քանդված են, պատճառը ո՞րն է. Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշվեց, որ խրամուղիներում տեղի է ունեցել վթար, քանդել են, որպեսզի օպտիկամանրաթելային մալուխները նորից անցկացնեն, հետո փակեն:
Ավինյանը նկատեց, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ այդ վիճակն է. «Խնդրում եմ, որ հնարավորինս ավելի ուշադրություն դարձնենք, երկար չենք կարող թողնել այդպես քանդված: Կահավորված է, լավ է, բայց, ամեն դեպքում, չպետք է այդքան երկար մնա»,-ասաց նա: