• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/12/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենք, որը ոչ միայն չի հասկանում Անկախության հռչակագրի արժեքը, պատմականությունը, այլև դեմ է գնում այդ փաստաթղթին»․ Արամ Մանուկյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
23/08/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենք, որը ոչ միայն չի հասկանում Անկախության հռչակագրի արժեքը, պատմականությունը, այլև դեմ է գնում այդ փաստաթղթին»․ Արամ Մանուկյան

Ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որը չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը, որը ոչ միայն չի հասկանում, այլև դեմ է գնում այդ փաստաթղթին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳԽ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Հենց նա է ԳԽ ամբիոնից հրապարակել ՀՀ անկախության հռչակագիրը։

ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, շնորհավորելով անկախության Հռչակագիրն ընդունելու օրվա կապակցությամբ, հայտարարել է, թե «ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների՝ չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են…: ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ…: Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են»։

«Ի՞նչ ասեմ. իսկապես շփոթված եմ ։ Ո՛չ տխրելու է, ո՛չ զայրանալու, ո՛չ ծիծաղելի․ այսքան ցածր մակարդակ, այսքան անիրազեկված լինել, այսքան չսիրել քո երկրի լուսավոր էջերը ․․․ ամո՛թ է ուղղակի, ամոթի զգացողություն եմ զգում։ Մի՞թե ինքը այսքան տկար է, որ չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, այդ փաստաթղթի՝ ծննդական լինելը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը։ Այդքան փո՞քր են, այդքան նվա՞ստ են, այդքան խե՞ղճ են․․․ Ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որը ոչ միայն չի հասկանում, այլև դեմ է գնում այդ փաստաթղթին»,- ասել է Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ Անկախության հռչակագրի ընդունումը մեր պատմության լուսավոր կետն է, մեր պատմության 600 տարվա սպասված փաստաթուղթն է։

Նա անգրագիտություն է որակել այն միտքը, թե չեն կատարվել Հռչակագրի որոշ կետեր։ «Ախր այդ կետերը փոխվել են օրենքով, նախագահական համակարգ է Հայաստանում ընդունվել, հետո այդ ֆունկցիաներն անցել են ուրիշ գերատեսչության։ Հռչակագիրը այդ պահի համար է եղել և ֆիքսել է այդ պահի խնդիրները։ Ինքը անգամ չի տեսնում, թե կոնցեպտուալ առումով ինչ է բերել այդ փաստաթուղթը։ Դա ապահարզան է Սովետական Միության հետ, դա ծրագրային փաստաթուղթ է, որը 40 ռեֆորմ է իր մեջ պարունակում, այդ 40 ռեֆորմը 5 տարվա մեջ իրանակացվել են, և դրա արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը՝ ազատական տնտեսությամբ, դեմոկրատական համակարգով, ազատ խոսքի ինստիտուտներով, ժողովրդավարության բոլոր ինստիտուտների կառուցման ծրագրով, և եթե այդպես է, ինչո՞ւ որևէ մեկը մինչ օրս, որևէ քաղաքական անձ, կուսակցություն, այդ ժամանակ և դրանից հետո չի խոսել դրա մասին, միայն ի՞նքն էր գիտնականը, հանճարեղը, վերլուծաբանը․․․ Աբսո՛ւրդ է, աբսուրդ, անհեթեթություն, և այդ ամենը միայն նրա համար, որ Ալիևին դո՞ւր գան իր ասածները։ Այսինքն՝ ինքը անկախության նոր կոնցե՞պտ է գրում։ Անկախության բանաձևերը նո՞ր է ձևակերպել Նիկոլը, որը ոչ ոք չի արել։ 200 երկիր կա, 200 երկրի անկախություն ձևակերպված են իրենց ինքնուրույն որոշում կայացնելու, սեփական կյանքը կառուցելու, սեփական դիվանագիտությունը կազմակերպելու հետ կապված փաստաթղթով։ Դա ծննդական է, դու ծննդականը քննարկո՞ւմ ես, թե թանաքը լավը չի եղել, թուղթը դեղնած է արդեն։  Բա հարգանքը այդ փաստաթղթի նկատմամբ ո՞նց պետք է արտահայտվի։ Ինքը նոր հարթության մեջ է ուզում տեսնել, անկախության, պետականության գաղափարները։ Ո՞վ ես դու, որ այդ գաղափարները վերլուծում ես։ Նորովի ես մատուցում՝ չակերտների մեջ, դա մեր սուվերեն երկրի ծննդականն է, որտեղ ծրագրեր են, որոնք իրականացվել են հայ ժողովրդի կողմից, դրա արդյունքում հաղթանակներ են տարվել, պետականություն ենք պահել, ժողովուրդը ոգևորվել է, ժողովուրդը քաղաքացի է դարձել»,- արձանագրել է գործիչը։

Անկախության ակունքներում կանգնած Արամ Մանուկյանի խոսքերով՝ շարժման նպատակը հետևյալն էր՝ ստեղծել բարդույթներից դուրս, վախերից զերծ քաղաքացի, ինչն արվել է և արտահայտվել 1991թ.-ի հանրաքվեով, երբ 2 մլն 40 հազար մարդ իր կամքով, ոգևորված նաև հռչակագրի դրույթներով, անկախության գաղափարով, քվեարկե; է անկախության օգտին։ «Էլ չեմ ասում՝ համարձակության աստիճանը․ դրանից հետո մեկ ու կես տարի Սովետական Միություն է եղել, մենք ո՞նց ենք դիմացել։ Այդ փաստաթուղթը Սովետական Միության դեմ էր, տարի ու կես Սովետական միությունը կար, մենք պահանջում էինք մեր վալյուտային, ոսկու, ադամանդի մեր մասնաբաժինը։ Մենք դուրս եկանք Սովետական բանակային համակարգից  և մեր բանակը ստեղծեցինք, դրամը ստեղծեցինք, դրոշը ունեցանք, սրանք անքննարկելի արժեքներ են»,- ընդգծել է Արամ Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Հռչակագրի հղումը ՀՀ սահմանադրությունից հանելու իշխանությունների ծրագրին, ապա Արամ Մանուկյանը ընդգծել է, որ դա տեղի չի ունենա։ «Ես խոստանում եմ՝ չի լինի, չենք թողնի։ Նախ, Փաշինյանը էլեմենտար, փոքրիկ թաղային մակարդակում ռեֆորմ անել չի կարող, ինչ մնաց՝ հանրաքվե կազմակերպի։ Չի կարող, խոստանում եմ, չե՛նք թողնի։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին  այդ լուսավոր, ծրագրային, վեհ փաստաթղթի համար», — եզրափակել է նա։   

Tags: անկախության հռչակագիրTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր
Բանակ

Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

01/12/2025
«Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է». Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին
Քաղաքականություն

«Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է». Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին

01/12/2025
«Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան». Արաղչի
Քաղաքականություն

«Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան». Արաղչի

01/12/2025
Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին

01/12/2025
Հա´մ տուալետ է, հա´մ ննջասենյակ, փոքր խուց է` ուղղակի վարագույրով բաժանված. տեսանյութ
Իրավունք

Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ. ՔԿԾ

01/12/2025
Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են կաթողիկոսին
Քաղաքականություն

Կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին․ Միքայել և Բագրատ Սրբազանները դիմել են կաթողիկոսին

01/12/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

01/12/2025
«Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է». Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին

«Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է». Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին

01/12/2025
«Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան». Արաղչի

«Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան». Արաղչի

01/12/2025
Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին

01/12/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.