• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
16/12/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Անհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
10/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Անհեթեթ ու հիմնազուրկ «մանևրներ»՝ իրենց արածն այլոց «գրպանը» գցելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի արտգործնախարարության չարաբաստիկ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների, ինչու չէ՝ նաև բուռն քննադատությունների տեղիք է տվել։

Իրականում ԱԳՆ հայտարարությունը, մեծ հաշվով, իր մեջ նորություն չէր պարունակում։ Մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցը փակելու իրենց դիրքորոշումն արդարացնելու նպատակով փորձում են հղում կատարել Արցախի լուծարման հրամանագրին, բայց այդպիսով ՀՀ իշխանություններն ամեն անգամ նոր զարգացումներ են ապահովում, որով, կարծես թե, վերջնական «կնիք են դնում» իրենց դիրքորոշման ու տեղի ունեցածի վրա։ Մյուս կողմից էլ՝ նրանք այդպիսով փակում են նաև արցախցիների վերադարձի թեման, ինչն այդ մարդկանց իրավունքների վերականգնման կարևոր բաղադրիչ է։ Պատահական չէ նաև հայտարարության տարածման պահը, երբ համաձայնեցված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի կետերը, բայց դրանց մեջ բացակայում է ամենակարևոր թեման՝ Արցախի մասին հիշատակումը։

Բայց այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին հիմնազուրկ է՝ առաջին հերթին իրավական տեսանկյունից։ Տեսեք, եթե Հայաստանում ինչ-որ մեկը ցանկանա սեփական ՍՊԸ-ն լուծարել կամ սնանկ հայտարարել, այնքան բարդություններ կունենա, այնքան ընթացակարգեր կանցնի, որ էլ ասելու չէ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ համաժողովրդական հանրաքվեի հիմքով ստեղծված պետական միավորն ինչ-որ մի հրամանագրով լուծարվեց։ Օրինակ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը կամ Վահագն Խաչատուրյանը (կամ ով լինի այդ պաշտոններում) ինչ-որ պահի որոշեն Հայաստանի լուծարման հրամանագիր ստորագրել, Հայաստանը պիտի լուծարվի՞։ Պարզ է, որ այդպիսի հրամանագիրն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ու այս տեսանկյունից ԱԳՆ-ի կողմից բերվածը շատ անլուրջ հիմնավորում է։ Պարզ է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանության, պետականության կրողը ժողովուրդն է։ Պատահական չէ, որ անկախության ու ինքնիշխանության հետ կապված հարցերը լուծվում են հենց հանրաքվեների միջոցով։

Մյուս կողմից՝ պարզվում է՝ ոչ ոք ֆիզիկապես այդ հրամանագիրը չի էլ տեսել։ Եղել է ընդամենը հայտարարության տեսքով տարածված մամուլի հաղորդագրություն այդ մասին, և վերջ: Բայց եթե նույնիսկ ընդունենք էլ, թե այն ստորագրվել է, ապա պետք է հաշվի առնել, որ ստորագրվել է ուժի սպառնալիքի ներքո, երբ այլ ելք չկար։ Նկատի ունենանք, որ այդ փաստաթուղթն ընդունվել է (կրկնում ենք՝ եթե ընդունենք, որ նման փաստաթուղթ ընդհանրապես եղել է) Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ էր մնացել հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ կար Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք ու ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ ժողովրդի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

Պատահական չէ, որ միջազգային հարթակում ընթացող գործընթացներում որևէ հղում չի կատարվում Արցախի լուծարման հրամանագրին, փոխարենը նշվում է, որ Հայաստանի իշխանությունները Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իրենց դիրքորոշումը վերահաստատել են Բրյուսելում։ Այդպիսով հենց նրանք են Արցախի թեման դուրս բերել բանակցային գործընթացից, փակել կարգավիճակի հարցը, այնինչ տասնամյակներ շարունակ բանակցությունների առանցքը պտտվել է հենց կարգավիճակի շուրջը։ Ու դրանից հետո էլ ակնկալում էին, որ երրորդ կողմերը կամ միջնորդները պիտի խոսե՞ն Արցախի թեմայի վերաբացումից»։

Tags: ԱրցախTribune.amԼեռնային ՂարաբաղՀՀ ԱԳՆ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Իրավունք

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15/12/2025
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս
Քաղաքականություն

ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

15/12/2025
Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան
Լրահոս

Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

15/12/2025
Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Բանակ

Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

15/12/2025
Ապագայի ընտրությունը․ ուժեղ Հայաստան կամ շարունակվող ձախողում. Սամվել Կարապետյան
Քաղաքականություն

Ապագայի ընտրությունը․ ուժեղ Հայաստան կամ շարունակվող ձախողում. Սամվել Կարապետյան

15/12/2025
Սա համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապս է. Լիլիթ Գալստյան
Քաղաքականություն

Սա համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապս է. Լիլիթ Գալստյան

15/12/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը հետաձգվեց

15/12/2025
ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

ԵՄ-ն կաջակցի Հայաստանին արտաքին միջամտության դեմ պայքարում. Կայա Կալլաս

15/12/2025
Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

Ես Պարույր Սևակի կերպարը չէ, գաղափարն եմ քանդակել. Լևոն Թոքմաջյան

15/12/2025
Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

15/12/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.