Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը քննադատել է Վլադիմիր Զելենսկու X սոցիալական հարթակում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն պնդումներին արձագանքը, որ Վաշինգտոնի՝ Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պահանջները սուտ են։
«Փոքրիկ բռնապետ Զելենսկին պատասխանել է Ռուբիոյին, որը նրան ստախոս էր անվանել, ասելով, որ նա այնպիսի մարդ է, ով առաջին անգամից ճիշտ է ասում», — գրել է Բոուզը։
Լրագրողի խոսքով՝ Զելենսկու խոսքերը հնչում են որպես «դատապարտված մարդու անկապ խոսակցություններ»։
Ռուբիոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Զելենսկու այն պնդումը, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից, սուտ է։ Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն Կիևին բացատրել է Մոսկվայի դիրքորոշումը տարածքների վերաբերյալ, և այժմ ընտրությունը նրանցն է։
Ռուբիոն նաև ընդգծել է Վաշինգտոնի կողմից Մոսկվայի հետ հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը, քանի որ Ռուսաստանը մնում է հզոր միջուկային զենք ունեցող երկիր։
Տարվա սկզբից ի վեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Նոր շփումների համար դեռևս հստակ ամսաթվեր կամ ժամեր չկան։

















