«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Աննա Հակոբյանը Չինաստանում կրթվում է, նրա «Կրթվելը նորաձև է» լոզունգը շարունակում է Հայաստանի մարզերում հաղթարշավը։ Վերջերս նոր բիլբորդ է հայտնվել Արարատում` «Կրթվենք և հարստանանք», ներքևի հատվածում՝ «Միացիր շարժմանը»։ Այդպիսի ցուցապաստառներ կախված են գրեթե բոլոր մարզերում:
Մեզ հետաքրքրեց՝ գովազդի համար «Իմ քայլը» հիմնադրամը վճարո՞ւմ է համայնքապետարաններին։ Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանին հարցրինք` արդյոք վճարե՞լ են գովազդի համար։ Նա նախ զարմացած հարցրեց` որտե՞ղ է փակցված, ասացինք` իր ղեկավարած քաղաքում․ տպավորություն էր, որ քաղաքապետն առաջին անգամ մեզնից է լսում այդ մասին: Լսեց ու ասաց` գրավոր ուղարկեք հարցերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: