Փետրվարի 19-ին Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում գտնվող «Huong Dao» տաճարում կայացավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հանդիպումը Պատկառելի վանական Բհիկխու Պանակարայի և նրա հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։
««Եթե ցանկանում եք խաղաղություն աշխարհում, սկսե՛ք խաղաղություն հաստատելով ձեր սեփական սրտում». Պատկառելի բուդդիստ վանական Բհիկխու Պանակարա
Այս լուսավոր մարդիկ «Քայլերթ հանուն խաղաղության» (Walk for Peace) նախաձեռնության շրջանակում կատարել են անհավանական մի ուխտագնացություն. 112 օր շարունակ ոտքով անցնելով ավելի քան 2300 մղոն՝ նրանք իրենց քայլերթը մեկնարկել են 2025 թ. հոկտեմբերի 26-ին Տեխասից և այն հաղթականորեն եզրափակել 2026 թ. փետրվարի 12-ին Վաշինգտոնում։ Հատկանշական է, որ վանականներն ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 14-ին էին վերադարձել իրենց հարազատ տաճար՝ ամփոփելու այս բացառիկ առաքելությունը։
Հանդիպմանն առանձնահատուկ շունչ հաղորդեց Պատկառելի հոգևոր ուսուցիչ, վանական Ռաթանագունայի ներկայությունը. նրա իմաստուն խոսքերն ու խորհուրդներն անմոռանալի և խորապես ազդեցիկ տպավորություն թողեցին։
Ոգեշնչում, սեր և խաղաղություն. սրանք էին այս բացառիկ հանդիպման գլխավոր խորհուրդները։
Վանական Պանակարան իր երախտագիտությունը հայտնեց տիկին Հակոբյանին` իրենց առաքելությանը հավատալու և հետևելու համար։
Խաղաղությունը սահմաններ չունի»,-նշված է հաղորդագրության մեջ։

















