• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Անպատիվ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատանդների. Тhe Insider

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/04/2025
/ Իրավունք, Արցախ, Լրահոս, Գլխավոր նորություններ, Միջազգային լուրեր
0
Անպատիվ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատանդների. Тhe Insider

Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ սրտաճմլիկ կադրերը, որում նա հացադուլի պատճառով ծայրահեղ հյուծված տեսք ունի, շոկ են առաջացրել Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության տասնհինգ այլ ներկայացուցիչների հետ նախկին օլիգարխն ու բարերարն այժմ դատարանի առջև է կանգնած Բաքվում։ Ղարաբաղի հայ ղեկավարների դեմ բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանի ներսում և բորբոքում հակահայկական տրամադրությունները Ադրբեջանի ներսում, նշել է շվեդ մարդաբան և ղարաբաղյան հակամարտության մասնագետ Ռասմուս Կանբաքը՝ Тhe Insider կայքում «Անպատիվ դատավարություն. Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարները մեղադրյալներից վերածվել են պատանդների» վերտառությամբ հոդվածում, որն անդրադառնում է Բաքվում պահվող հայերի դեմ շինծու դատավարությանը:

Ըստ հեղինակի՝ Բաքվում ընթացող դատավարությունը՝ առանց անկախ իրավական ներկայացուցչության, ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարների առջև ծառացած իրավիճակի լրջությունը:

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության անդամներին մեղադրում է վերջին երեք տասնամյակում ռազմական հանցագործությունների և ահաբեկչությանն աջակցելու համար։ Դատավարությունը քննադատվել է եվրոպական կառույցների և իրավապաշտպան խմբերի կողմից: Դրանք նախազգուշացրել են մարդու իրավունքների հնարավոր խախտումների և կալանավայրում մեղադրյալներին խոշտանգումների ենթարկելու վտանգի մասին: 

Բավական պատճառներ կան այս դատավարությունը քաղաքական գործընթաց որակելու համար, սակայն Ադրբեջանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է ընթանում։ Փաստացի, Բաքուն ավելի հեռուն է գնում՝ մեղադրելով Երևանին, որ աջակցելով մեղադրյալներին, ՀՀ-ն ընդունում է իր մեղքը Լեռնային Ղարաբաղում «անջատողականությանը» աջակցելու համար»,-նշել է հեղինակը:

Նրա խոսքով՝ չնայած Ադրբեջանը պնդում է, որ դատավարության նպատակն արդարությունն է, սակայն այն ծառայում է նաև քաղաքական նպատակի. Ադրբեջանը պետք է ինչ-որ մեկի վրա բարդի հակամարտության մեղքը:

«2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ադրբեջանը գիտակցել է ռազմագերիների արժեքը՝ որպես սակարկության առարկա։ 2021 թվականի տեսանյութերից մեկում Իլհամ Ալիևը, խոսելով իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կատակում է, որ ռազմագերիները դարձել են բանակցությունների հիանալի լծակ…»,- գրել է Կանբաքը՝ նկատելով, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանի համար  Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք են:

Ըստ հեղինակի՝ հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության դատավարությունը  կիրականացվի նույն խախտումներով, ինչ մյուս քաղբանտարկյալների նկատմամբ, և նույնիսկ ավելի վատ։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ Բաքվի վարչակարգի համար մնում է չափազանց զգայուն հարց։ Այն քչերը, ովքեր քննադատում էին իշխանությունների կողմից հակամարտության ուժային «լուծումը», այսօր բանտում են: Նրանք Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների պատճառով մեղադրվում են լրտեսության համար, ինչն ակնհայտ հակասություն է՝ հաշվի առնելով, որ ռեժիմը պնդում է, որ աջակցում է հայերի հետ հանդիպումներին որպես խաղաղության գործընթացի մաս:

Միջազգային իրավունքի խախտումների վերաբերյալ քրեական հետապնդումը բարդ գործընթաց է, այս պարագայում անարդար դատավարության վտանգը մեծանում է առանց միջազգային վերահսկողության: Օրինակ՝ նախկին Հարավսլավիայի պատերազմի ժամանակ ռազմական հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծվել էր միջազգային տրիբունալ, որը գործել է 1993-2017 թվականներին։

Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության դեպքում լուրջ խնդիր է այն փաստը, որ նրանց օրինական ներկայացուցիչների մուտքը Ադրբեջան արգելված է: Փոխարենը նրանց շահերը ներկայացնում են Ադրբեջանի կողմից նշանակված փաստաբանները, որոնց չի կարելի պետությունից անկախ համարել։ Այսինքն՝ ամբաստանյալները դատարան են բերվում առանց փաստաբանների, որոնք իսկապես կպաշտպանեին նրանց շահերը»,- գրել է Կանբաքը:

Հեղինակը նշում է, որ բատարկյալների հաղորդակցության միակ ուղին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) էր։ Այս մարդասիրական կազմակերպությունը, որպես անկախ մարմնի հատուկ մանդատ ունենալով, վճռորոշ դեր ուներ բանտարկյալների և նրանց ընտանիքների միջև կապ հաստատելու գործում: Սակայն այժմ Ադրբեջանը չեղարկել է ԿԽՄԿ-ի հավատարմագրումը երկրում։ Վտարվել են նաև ՄԱԿ-ի մի քանի գործակալություններ։ Փոխարենն Ադրբեջանը մտադիր է ԿԽՄԿ-ի որոշ գործառույթներ փոխանցել իր Կարմիր մահիկի ընկերությանը, որը, ըստ OCCRP-ի հետաքննության, կապված է Ալիևի ռեժիմի հետ:

Ըստ հոդվածագրի՝ «դատավարությանը նպատակններից է նաև ՀՀ ղեկավարության վրա ճնշում գործադրելը և ադրբեջանական հասարակությանը թշնամու՝ Հայաստանի դեմ համախմբել»։

Tags: Բաքվի բանտԲաքվի ռազմագերիներTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ՝ 100 դրամը»․ Հայկ Մարության
Քաղաքականություն

«Հարկերը բարձրացնելու հաշվին այդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում». Հայկ Մարության

03/06/2025
Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
Հասարակություն

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

03/06/2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր
Քաղաքականություն

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր

03/06/2025
«Առաջարկում եք օգտագործենք այնպիսի բառապաշար ու ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դե՞մ». Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին արձագանքելու մասին
Քաղաքականություն

«Առաջարկում եք օգտագործենք այնպիսի բառապաշար ու ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դե՞մ». Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին արձագանքելու մասին

03/06/2025
Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա, 44 մլն դրամ վարկային պարտավորություն. ի՞նչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Քաղաքականություն

Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա, 44 մլն դրամ վարկային պարտավորություն. ի՞նչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

03/06/2025
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը. տեսանյութ
Լրահոս

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը. տեսանյութ

03/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ժողովրդի պահանջը 150 դրամը չէր, այլ՝ 100 դրամը»․ Հայկ Մարության

«Հարկերը բարձրացնելու հաշվին այդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում». Հայկ Մարության

03/06/2025
Հանրային քննարկման է ներկայացվել արցախցիների բնակապահովման աջակցության ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը

03/06/2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր

03/06/2025
«Առաջարկում եք օգտագործենք այնպիսի բառապաշար ու ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դե՞մ». Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին արձագանքելու մասին

«Առաջարկում եք օգտագործենք այնպիսի բառապաշար ու ձևակերպումներ, որոնք օգտագործվել են մեր դե՞մ». Արշակ Սրբազանը՝ Փաշինյանին արձագանքելու մասին

03/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In