Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի քննարկումը կարող է հանգեցնել կարևոր արդյունքների:
APA-ի թուրքական բյուրոյի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեդդին Դուրանը չի բացառել, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են քննարկել խաղաղության գործընթացը Անթալիայի դիվանագիտական ֆորումում, որը տեղի կունենա ապրիլին։
Նրա խոսքով, եթե համաժողովի շրջանակներում տեղի ունենան հանդիպումներ, որոնք կարող են զարկ տալ այդ ուղղությամբ առաջընթացին, դա կարող է շատ նշանակալի արդյունքների հանգեցնել:
«Այս համատեքստում, սպասվում է, որ կքննարկվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն ապահովող համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքը։ Այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել, և նախագահ Թրամփի ներգրավվածությամբ գործընթացը հասել է կարևոր փուլի։
Ավելին, երրորդ երկրների քաղաքացիներին Թուրքիայի սահմանը հատելու թույլտվությունը կարող է լինել Թուրքիայի և Հայաստանի միջև մերձեցման առաջին քայլերից մեկը։ Թուրքիան շարունակում է այս գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։
«Ես կարծում եմ, որ եթե Անթալիայի դիվանագիտական ֆորումում անցկացվեն հանդիպումներ, որոնք խթան կհանդիսանան այս ուղղությամբ առաջընթացի համար, դա կարող է հանգեցնել շատ կարևոր արդյունքների», — նշել է Բուրհանեդդին Դուրանը։

















