Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 23, թմրանյութի հայտնաբերման՝ 20, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության, խարդախության ու թմրանյութի իրացման՝ 9-ական, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 4, փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու՝ 3, ավազակության, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, վարժական հավաքներից խուսափելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, դատական ակտը չկատարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, անձի վերաբերյալ արատավոր տեղեկություններ տարածելու, դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելու կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սուտ մատնության ու անառակաբարո գործողություններ կատարելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Հայտնաբերվել է 5 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 1 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։