Հունիսի 6-ից 9-ը բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 3 դեպք, բնակարանային գողության 1 դեպք:
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:
Հայտնաբերվել է 6 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 17 դեպք։
Անցած 1 օրում գրանցված 40 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։