ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից:
Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։

















