Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջանի» (Մարգարա) սահմանային անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Իգդիրի նահանգապետը ստուգել է սահմանային անցակետում ընթացող վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքները, ըստ հաղորդումների, մոտենում են ավարտին։
Նախորդ ամիս էլ հաղորդվել էր, որ «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են: Կառուցվել են սահմանապահ և մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր ու հարակից շրջաններ:

















