Փաշինյանի Հայաստանը մինչփաշինյանական Հայաստանից իրականում տարբերվում է նրանով, որ առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին»,-գրել է Զուրաբյանը:
Ավելի վաղ Փաշինյանը գրել էր՝ ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:
«Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է նա։