Կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ-ին` առաջարկելով միգրանտների ՌԴ-ում մնալու համար սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով: Այս մասին ԱԺ-ում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ ՌԴ-ում օրենսդրական նախաձեռնությունը ներքին շրջանառության փուլում է, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»:
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ արձագանքը «դրական է», առաջարկը և հարցը քննարկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստում։
Հիշեցնենք, որ հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա:
Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»: