Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 5-ին և 6-ին, 7-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։

















