Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։
Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։

















