ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում:
Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով՝ Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ148 երկրից, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։
«Ապրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: