ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է TRIPP նախագծում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին։
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն տեսնում է Ռուսաստանի մասնակցության հնարավորություն՝ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել։
«Չի քննարկվել այդ հարցը։ TRIPP-ի շրջանակները մեծ հաշվով բավականին պարզ են։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին։ Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, և TRIPP-ում ոչ, բայց TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- նշել է նախարարը։

















