Արդեն ավանդույթ է դարձել սահմանադրական կարգավորումների «հերն անիծելը», ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգում ընդգրկված է ՀԷՑ-ն ազգայնացնելու հարցը:
«Հունիսի 25-ին ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում նախագիծը, նույն օրը ԱԺ-ն ուղղարկում է կառավարություն, նույն օրը կառավարությունը որոշում է արտահերթ նիստ հրավիրել՝ չունենալով որոշում։ Հիմա դուք եկել, այստեղ ասում եք, որ այս հարցն այնքան կարևոր է, որ հրատապ կերպով պետք է քննարկվի: Ռազմավարական նշանակության հարց է և դուք՝ առանց պատշաճ ուսումնասիրության, եզրակացության՝ ուզում եք հրատապ այն քննարկել»,-դիմելով ՏԿԵ փոխնախարար Արման Սիմոնյանին՝ նկատեց Մինասյանը։