Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Հարգարժա՛ն պետքարտուղար Ռուբիո,
Բարի գալուստ Հայաստան։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ։
Ես լիովին աջակցում եմ TRIPP համաձայնագրին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով։
Միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, որոնք կարևոր են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։
Նախագահ Թրամփը Նախագահ Բայդենին անվանել էր տխուր, թույլ և անխելք, ես այդ բառերը վերագրում եմ վարչապետ Փաշինյանին, որը չափազանց տխուր, թույլ ու անխելք է, որպեսզի այս կարևոր հարցերը Ձեզ հետ հանդիպմանը բարձրացնի։
Ցավոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականությամբ և վճռականությամբ չի բարձրաձայնում այս կենսական նշանակության խնդիրները։
Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։
Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը»։



















