• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
09/03/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի հիմնական թեզերը

— Հեղինակ ` —
09/03/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Արման Թաթոյանը ներկայացրել է «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի հիմնական թեզերը

Արման Թաթոյանը «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում անդրադարձել է իր վարչապետի թեկնածության նպատակներին, խաղաղության, անվտանգության, Սահմանադրության, արտաքին քաղաքականության և երկրի զարգացման վերաբերյալ հիմնական դիրքորոշումներին.

✅Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։

✅Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։

✅Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է՝ նրանք աջակցում են Փաշինյանին և նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ և աջ մաշված կոշիկներն են։

✅Բոլորի ժամանակն անցել է։ Ո՛չ նախկին նախագահների, ո՛չ ներկա իշխանության հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում։

✅Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև՝ մեղք — համակերպվել — հանձնվել։ Մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ — դասեր — վերածնունդ։

✅Երեսունհինգ տարի մեզ ստիպել են ընտրել՝

կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ։ Կամ օլիգարխներ կամ թույլեր։ Կամ Ռուսաստան, կամ Արևմուտք։ Կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։

✅Մենք ասում ենք՝ բավական է «կա՛մ, կա՛մ»-ի։ Ժամանակն է սովորել ասել «և՛, և՛»։

✅ Ե՛վ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն։Ե՛վ ուժեղ բանակ, և՛ ազատ տնտեսություն։Ե՛վ ազգային արժանապատվություն, և՛ ժամանակակից պետություն։

Ե՛վ սփյուռքի հետ կապ, և՛ ինքնուրույնություն։ Սա ուտոպիա չէ։ Սա խելացի որոշումների ճանապարհ է։

✅Այսօր շատ է խոսվում Սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել այն, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսը՝ որպեսզի կատարի օտար պետության պահանջը։ Խնդիրը Սահմանադրությունը չէ։ Խնդիրն այն է, որ շատերն անհրաժեշտ չեն համարում այն պահպանել։

✅Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։

✅Մենք կշարունակենք և կընդլայնենք ռազմական համագործակցությունը մեր դիվանագիտական հմտություններով Արևելքի և Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիան և ԱՄՆ հետ։

✅Սփյուռքի հետ միասին, մենք մեզանով ոտքի կկանգնեցնենք երկիրը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, արհեստական բանականության վերջին նվաճումներով՝ դառնալով Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնը, ինչպես դա հիմա անում են Նուբար Աֆեյանն ու մեր մյուս հայրենակիցները։

✅Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության դեմ այսօր հայտարարծ պատերազմը կդադարեցվի անմիջապես։

✅Օլիգարխիայի դեմ պայքարը մենք անվանում ենք հավասար հնարավորությունների ստեղծում։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պատասխանատվության անխուսափելիություն։

✅ Համալիր կառուցապատումը կդառնա կանոն, ոչ թե բացառություն։ Թաղամա՞ս ես կառուցում՝ կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ։ Չկա ենթակառուցվածք՝ չկա թույլտվություն։ Տարածքը պետք է զարգանա ամբողջական, ոչ թե կետային՝ ինչ-որ կազմակերպության շահերով։

✅Ապօրինի քարհանքերը կփակվեն։ Վերջ։ Բնակիչների առողջությունը սակարկության առարկա չէ։

✅ Երևանը մայրաքաղաք է, որին պետք է մետրո, ոչ թե մետրոյի խոստումներ։ Մենք կսկսենք նոր գծերի նախագծումը և կկառուցենք՝ հստակ ժամկետներով և հանրային հաշվետվությամբ։

✅Մեր մայրերին․ մենք կառուցում ենք մի երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրա ապահով կյանքի համար։

✅ Գործարարներին․ ձեր ջանքերը իմաստ կունենան և արդյունք կտան։

✅ Մենք չենք ուզում նոր պատերազմներ։ Չենք ուզում ապրել անցյալով։ Մենք ուզում ենք աշխատել, դաստիարակել երեխաներ, բիզնես բացել, սովորել, խաղող աճեցնել։ Մենք ուզում ենք նորմալ կյանք նորմալ երկրում, որտեղ ապահով է և արդար։ Եվ մենք այն կկառուցենք։

✅Մենք առաջ ենք տանելու Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի, ինչպես նաև անվտանգ վերադարձի իրավունքի հարցը։

✅Մինչ ընտրությունները մնացել է հարյուր օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Միացյալ Նահանգներն ունեն իրենց թեկնածուն։ Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ, այո՛, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։

✅ Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ մեր մարդը, մեր տղեն։Այո, Հայաստանը նույնպես ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ։

✅ Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր սեփական երկրի շահերով։

Tags: Միասնության թևեր
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Աստված ա վերեւից ուղարկել պարոն Փաշինյանին ու իրա անձնակազմը
Լրահոս

Աստված ա վերեւից ուղարկել պարոն Փաշինյանին ու իրա անձնակազմը

09/03/2026
Դպրոցում 9 աշակերտ ունենք․ Ճակատենի ուսուցչուհի
Լրահոս

Դպրոցում 9 աշակերտ ունենք․ Ճակատենի ուսուցչուհի

09/03/2026
Ճակատենը դատարկվել ա, մի քանի տուն ենք, մարդ չկա․ Հրանուշ տատ
Տեսանյութեր

Ճակատենը դատարկվել ա, մի քանի տուն ենք, մարդ չկա․ Հրանուշ տատ

09/03/2026
Մոնիթորինգի կենտրոնը հերքում է «թթվային թունավոր անձրևների» մասին տեղեկությունները
Լրահոս

Մոնիթորինգի կենտրոնը հերքում է «թթվային թունավոր անձրևների» մասին տեղեկությունները

09/03/2026
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում

09/03/2026
Սպիտակում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի բնակարանային գողություն
Իրավունք

Սպիտակում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի բնակարանային գողություն

09/03/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Աստված ա վերեւից ուղարկել պարոն Փաշինյանին ու իրա անձնակազմը

Աստված ա վերեւից ուղարկել պարոն Փաշինյանին ու իրա անձնակազմը

09/03/2026
Դպրոցում 9 աշակերտ ունենք․ Ճակատենի ուսուցչուհի

Դպրոցում 9 աշակերտ ունենք․ Ճակատենի ուսուցչուհի

09/03/2026
Ճակատենը դատարկվել ա, մի քանի տուն ենք, մարդ չկա․ Հրանուշ տատ

Ճակատենը դատարկվել ա, մի քանի տուն ենք, մարդ չկա․ Հրանուշ տատ

09/03/2026
Մոնիթորինգի կենտրոնը հերքում է «թթվային թունավոր անձրևների» մասին տեղեկությունները

Մոնիթորինգի կենտրոնը հերքում է «թթվային թունավոր անձրևների» մասին տեղեկությունները

09/03/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.