UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանը մեկնաբանել է իր տիտղոսային հեռանկարները և հնարավոր զարգացումները դիվիզիոնում։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարում Ջասթին Գեյջին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Փեդի Փիմբլեթին՝ նվաճելով թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։ Ըստ նախնական ծրագրի՝ ամերիկացու հաջորդ մրցակիցը պետք է լինի դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան։
Paramount-ի հետ զրույցում հայ մարտիկը մեկնաբանել է իրավիճակը և հնարավոր սցենարները․
«Ցանկանում եմ մենամարտել Ջասթինի հետ, քանի որ նա տիրապետում է ժամանակավոր գոտուն։ Ես պատրաստ եմ հանդիպել Գեյջիին, օրինակ՝ ապրիլին կամ հունիսին, եթե Թոպուրիան պատրաստ չլինի։ Եթե Իլիան վերադառնա, ես ստիպված կլինեմ սպասել։
Սակայն կա տարբերակ, որ իմ հաջորդ մրցակիցը կդառնա Գեյջին, և մենք կմենամարտենք լիարժեք տիտղոսի համար, իսկ Թոփուրիան կտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ՝ այնտեղ գոտու համար պայքարելու։ Չգիտեմ, սա իմ ենթադրությունն է»։
Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։ Նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։ Ջասթին Գեյջին գրանցել է 27 հաղթանակ և 5 պարտություն։

















