Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելեցին Պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար: Ըստ դատարանի որոշման Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն: Շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:
Ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին։
Փաստաբան Տիգրան Աթանեսյան