ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, հավատ ու սեր բոլոր ընտանիքներին։
«Այսօր միասին նշում ենք Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը:
Թող Աստծո օրհնությունը ուղեկից լինի մեզ, և Նրա լույսը խաղաղություն, բարություն, ուրախություն ու ջերմություն բերի մեր ընտանիքներին։
Հույս, հավատ և սեր բոլորիս։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

















