• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
09/02/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Արցախի ԱԺ նախագահը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել արցախահայերի անվտանգ վերադարձին

— Հեղինակ ` —
09/02/2026
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Արցախի ԱԺ նախագահը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել արցախահայերի անվտանգ վերադարձին

Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը: Արցախի ԱԺ նախագահը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին.

«Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից:

Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած էթնիկ զտումների խորը վերքերին՝ նրանց պահանջը մնում է հստակ և միաձայն՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման պայմաններում Լեռնային Ղարաբաղ անվտանգ և մշտական վերադարձի իրավունքը:

Ներկա իրավիճակը որպես խաղաղության հիմք ներկայացնելու ցանկացած փորձ պատրանք է: Ուժի կիրառման, ժողովրդագրական վերաձևումների և մի ամբողջ ժողովրդի տարհանման միջոցով պարտադրված խաղաղությունը չի կարող լինել կայուն կամ արդար: Հարավային Կովկասում տևական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար, տեղահանված բնակչության իրավունքների վերականգնում և նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը հնարավոր դարձնող հստակ մեխանիզմներ:

Նույնքան տագնապալի են Բաքվում տեղի ունեցող վերջին զարգացումները: Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ այնպիսի գործընթացների արդյունքում, որոնք հեռու են նույնիսկ պատշաճ դատական ընթացակարգի ամենատարրական չափանիշներից: Այս քաղաքականապես մոտիվացված դատավարությունները ոչ թե արդարադատություն են, այլ վրեժխնդրություն: Քանի դեռ հայ պատանդներն ապօրինաբար պահվում են անազատության մեջ, հաշտության կամ խաղաղության մասին ցանկացած հռետորաբանություն դատարկ է: Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումն անկյունաքարային է:

Խորին և շարունակական մտահոգության առարկա է հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց անորոշ ճակատագիրը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է սեփական հարազատների մասին տեղեկություն ստանալու ընտանիքների հիմնարար իրավունքին։ Այս համատեքստում անկյունաքարային ենք համարում Ձեր և միջազգային կառույցների գործուն ներգրավվածությունը՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և գործարկելու հարցում։

Միացյալ Նահանգները պատմականորեն հանդես է եկել որպես մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և այն սկզբունքի պաշտպան, որ սահմանները և խաղաղությունը չեն կարող վերագծվել ուժի միջոցով: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ՝ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը:

Այս անարդարությունը չլուծելը վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ է պարունակում, այն է՝ էթնիկ զտումները կարող են պարգևատրվել քաղաքական կարգավորմամբ: Ընդհակառակը, դրան անդրադառնալը հզոր ազդակ կլինի առ այն, որ խաղաղությունը, տևական լինելու համար, պետք է հիմնված լինի արդարության, իրավունքի և մարդկային արժանապատվության վրա»,- գրել է Աշոտ Դանիելյանը:

Tags: Արցախի ԱԺ նախագահ
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ
Քաղաքականություն

Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ

09/02/2026
Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային
Քաղաքականություն

Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային

09/02/2026
Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է
Քաղաքականություն

Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է

09/02/2026
ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով
Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով

09/02/2026
Ինչի՞ց պետք է զգուշանան ծնողները
Հասարակություն

Ինչի՞ց պետք է զգուշանան ծնողները

09/02/2026
Նիկոլի համար քաղաքը պարալիզացրել են, որպեսզի մարդկանց ձայնը Վենսին չհասնի
Հասարակություն

Նիկոլի համար քաղաքը պարալիզացրել են, որպեսզի մարդկանց ձայնը Վենսին չհասնի

09/02/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ

Օրվա Լուրեր | Ո՞րն է Վենսի այցի նպատակը եւ ռազմավարական ենթատեքստը․ ՀԻՄԱ

09/02/2026
Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային

Նավթ, բանկեր և կրիպտո․ Բրյուսելի նոր հարվածը Մոսկվային

09/02/2026
Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է

Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է

09/02/2026
ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով

ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ստորագրում են երկկողմ փաստաթուղթ և հանդես գալիս հայտարարություններով

09/02/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.