Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմումներ է հղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը։
Դիմումներում բարձրացվել են արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման, հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության հարցերը։

