• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
31/07/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիան ու ցեղասպանական գործողությունները հանգեցրին հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչն ուղեկցվեց աննախադեպ մարդասիրական ճգնաժամով և բռնություններով։ Բայց սպասելիորեն Ադրբեջանը փորձում է կեղծել ու խեղաթյուրել այս իրադարձությունները և արդարացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված էթնիկ զտումները։ Հենց այս տրամբանության ներքո պետք է դիտարկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջերս արած այն հայտարարությունը, թե Արցախի հայերը 2023 թվականին «իրենց կամքով» են լքել իրենց հայրենիքը։

Ու սա առաջին նմանատիպ հայտարարությունը չէ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր իրենք պատրաստ էին «ընդունել» հայերին, բայց նրանք թողեցին ու հեռացան, և դա Արցախի հայերի որոշումն էր։ Այսպիսի քարոզչական շեշտադրումներով Ադրբեջանը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, քանի որ ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմի իրագործած պատերազմական հանցագործությունների թեման կարող է դառնալ օրակարգային։

Բայց ամենազարմանալին այն է, որ ադրբեջանական կողմի կողծ թեզերը զուգահեռվում են ՀՀ իշխանությունների կողմից տարածվող պնդումներով, որոնք, կարծես թե, արդարացնում են Ադրբեջանի գործողությունները։ Հենց դրա շրջանակներում են քպականների և մերձիշխանական սատելիտների կողմից արցախցիներին ուղղված այն մեղադրանքները, թե՝ «մնայիք, կռվեիք», «մնայիք, հողը պահեիք», «թողեցիք, դուրս եկաք», «բանակցեիք Ադրբեջանի հետ», «հանձնեցիք, լուծարեցիք» և այլն, և այլն։ Ըստ էության ՀՀ իշխանությունները դիտավորյալ անտեսում են ճշմարտությունը, նաև պատմական, քաղաքական և մարդասիրական համատեքստը, որը հանգեցրել է Արցախի հայաթափմանը։ Թերևս դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունները միջազգային մակարդակով քարտ բլանշ են տվել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար։

Նախ՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումը տեղի չէր ունենա, եթե 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում։ Սա աննախադեպ երևույթ էր, որը ունեցավ ծանրագույն հետևանքներ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այս հայտարարությունը, որը փաստացի հակասում էր Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին և դրա շուրջ տասնամյակների պայքարին, դարձավ Արցախի հետագա հայաթափման քաղաքական հիմքը։ Այն ոչ միայն թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցություններում, այլև ազդանշան դարձավ Ադրբեջանի համար՝ խստացնելու ճնշումները Արցախի հայ բնակչության նկատմամբ՝ «դե, որ իմ տարածքն է, ինչ ուզում՝ անում եմ» սկզբունքով։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանն սկսեց Լաչինի միջանցքի բլոկադան, որը կապում էր Արցախը Հայաստանի Հանրապետության հետ։ Շրջափակումը, որը բացահայտ կերպով խախտում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հանգեցրեց Արցախի հայ բնակչության մեկուսացմանը՝ զրկելով սննդից, դեղորայքից, վառելիքից, էլեկտրաէներգիայից և այլ կենսական նշանակության ռեսուրսներից։ Մի խոսքով, կենսապահովման տարրական պայմաններից: Ինը ամիս տևած բլոկադայի արդյունքում անտանելի պայմաններ ու հումանիտար ճգնաժամ ստեղծվեց Արցախի բնակչության համար։ Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը կանոնավոր կերպով ընդհատվում էր, ջրի մատակարարումը սահմանափակվում էր, իսկ սննդի պաշարները սպառվում էին։ Դեղորայքի պակասը հանգեցրեց առողջապահական ճգնաժամի, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ, զրկվեցին անհրաժեշտ բժշկական օգնությունից։ Բլոկադայի ընթացքում Արցախի բնակիչները, չնայած ծանր պայմաններին, դիմակայեցին աննախադեպ դժվարություններին՝ պահպանելով իրենց միասնականությունն ու վճռականությունը։

Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ, որը խախտում էր միջազգային իրավունքի նորմերը և ուղղված էր հայ բնակչության դեմ։ Այս գործողությունները, որոնք ներառում էին նաև քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունը և խաղաղ բնակչության թիրախավորումը, ստեղծեցին խուճապի մթնոլորտ։ Ի վերջո, սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցավ ողբերգական պայթյուն, որի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, իսկ տասնյակ մարդկանց ճակատագիրը մնաց անհայտ։

Այս իրադարձությունները, զուգակցված բլոկադայի և ռազմական ագրեսիայի հետ, ստիպեցին արցախահայությանը լքել իրենց տները փրկվելու համար, քանի որ այլ ելք ուղղակի չկար, կամ այլընտրանքը հայերի ոչնչացումն էր։ Այս իրողությունը հաստատվում է նաև միջազգային կազմակերպությունների զեկույցներում, որոնք Ադրբեջանի գործողությունները որակել են որպես էթնիկ զտում։ Թեև սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները կցկտուր ձևով խոսում էին Արցախում էթնիկ զտումների մասին, հետագայում նրանք փոխեցին իրենց հռետորաբանությունը՝ կենտրոնանալով ներքին քաղաքական օրակարգի վրա։

Փաշինյանի ղեկավարած իշխանությունն սկսեց մեղադրել հայաստանյան ընդդիմությանը և, այսպես կոչված, «դավադիր ուժերին»՝ Արցախի հայ բնակչությանը տեղահանման կոչեր անելու մեջ։ Այս նարատիվը, որը զուրկ է փաստական հիմնավորումներից, ծառայում էր երկու նպատակի. նախ՝ արդարացնել Արցախի հանձնումը և խուսափել պատասխանատվությունից, և երկրորդ՝ շեղել հանրության ուշադրությունը կառավարության անգործությունից և Ադրբեջանի հետ բանակցություններում զիջողական կեցվածքից։ Հայաստանի իշխանությունների կողմից նման նարատիվների տարածումը ինչ-որ առումով կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի հետ համագործակցության դրսևորում։ Պատահական չէ, որ Փաշինյանի կառավարությունը, Պրահայի հայտարարությունից սկսած, հետևողականորեն ընդառաջ գնաց Ադրբեջանի պահանջներին՝ անտեսելով Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չդիմակայեցին Ադրբեջանի ագրեսիային, այլև, փաստորեն, նպաստեցին Արցախի հայաթափմանը։

Այս համատեքստում Հայաստանի կառավարության կողմից ընդդիմությանը մեղադրելը, թե նրանք են կոչ արել Արցախի հայերին լքել իրենց տները, ոչ միայն կեղծ է, այլև ծառայում է Ադրբեջանի շահերին։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները, ներքին քաղաքական օրակարգով առաջնորդվելով, պատրաստ են զիջումներ կատարել ոչ միայն Արցախի, այլև ազգային շահերի հաշվին։ Այլապես ինչպե՞ս կարելի է հասկանալ միջազգային դատական ատյաններում դատական հայցերից հրաժարվելու պատրաստակամությունն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմից միջազգային հանցագործություններն ուղղակի աչք են ծակում։ Միգուցե ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են, որ նաև իրենց պատասխանատվության հարցը կարող է բարձրանալ, քանի որ պայմաններ են ստեղծել Արցախի հայաթափման համար…

Tags: ԱրցախTribune.amքաղաքականություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Վեհափառի խոսքը՝ Ծիծեռնակաբերդում. տեսանյութ
Հասարակություն

Պահանջում ենք ՀՀ իշխանությունից՝ հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը․ Հայոց եկեցեցու պահպանության համահայկական խորհուրդ

31/07/2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը

31/07/2025
Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն
Մշակույթ

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

31/07/2025
Ես չեմ ուզում, որ իմ պետությունը դառնա առոչինչ այնպես, ինչպես դարձնում են այսօրվա ղեկավարները. Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ
Իրավունք

Ես չեմ ուզում, որ իմ պետությունը դառնա առոչինչ այնպես, ինչպես դարձնում են այսօրվա ղեկավարները. Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ

31/07/2025
Ես հաղորդում չեմ տվել, ընդունել եմ զրպարտությունը և ներողություն խնդրել․ Բաբայան. տեսանյութ
Իրավունք

Ես հաղորդում չեմ տվել, ընդունել եմ զրպարտությունը և ներողություն խնդրել․ Բաբայան. տեսանյութ

31/07/2025
«Պապոյանն ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է. մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ». Գառնիկ Դանիելյան
Լրահոս

«էկոնոմիկայի նախարարը պարբերաբար ծանուցում է սահմանն անցնող բեռնատարների մասին՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե լոգիստիկ խնդիրները վերացել են». Գառնիկ Դանիելյան

31/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

3
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

3
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Վեհափառի խոսքը՝ Ծիծեռնակաբերդում. տեսանյութ

Պահանջում ենք ՀՀ իշխանությունից՝ հարգել եկեղեցու կանոնական ինքնավարությունը․ Հայոց եկեցեցու պահպանության համահայկական խորհուրդ

31/07/2025
Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը

Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը

31/07/2025
Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

31/07/2025
Ես չեմ ուզում, որ իմ պետությունը դառնա առոչինչ այնպես, ինչպես դարձնում են այսօրվա ղեկավարները. Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ

Ես չեմ ուզում, որ իմ պետությունը դառնա առոչինչ այնպես, ինչպես դարձնում են այսօրվա ղեկավարները. Գառնիկ Իսագուլյան. տեսանյութ

31/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.